Աշխարհի առաջնորդների նստավայրերը (լուսանկարներ)
ՌԴ նախագահի պաշտոնական նստավայրը Կրեմլյան Սենատի Պալատն է, որը գտնվում է Մոսկովյան Կրեմլի տարածքում, կառուցվել է 1787 թ-ին։ Այն ծառայում է որպես Ռուսաստանի նախագահի պաշտոնական նստավայր 1994 թ-ից։
Վիետնամի նախագահական պալատը ( Phủ Chủ tịch) գտնվում է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում: Այն կառուցվել XX դարի սկզբին և գտնվում է Հյուսիսային Վիետնամի առաջին նախագահ Հո Շի Մինի դամբարանի կողքին:
Թաիլանդի Թագավորությունը (Պրատետ-Պայը) սահմանադրական միապետություն է: Չաքրի պալատը (1868-1910 թթ) իր գահադահլիճով համարվում է միապետ Չաքրաբարդիբիմանի անձնական նստավայրը:
Թուրքիայի նախագահական նստավայրը կոչվում է Ak Saray, որը թարգմանվում է որպես “Սպիտակ պալատ”: Այն ունի մոտ 1000 սենյակ և կառուցման համար ծախսվել է 270 մլն. եվրո: Այն զբաղեցնում է 210 000 կմ ²:
Փարիզի Ելիսեյան դաշտերի կողքին գտնվող Ելիսեյան պալատը (ֆր.՝ Palais de l’Élysée), որը 1840-ականներից Ֆրանսիայի նախագահական նստավայրն է։ Գտնվում է Փարիզի 8–րդ շրջանում՝ Ֆոբուր Սենտ Օնորե փողոցում։ Մյուրատի դահլիճում տեղի են ունենում Ֆրանսիայի նախարարների խորհրդի նիստերը։ Ելիսեյան պալատում նախագահը հանրապետական գվարդիայի հանդիսավոր պահակախմբով ընդունում է այլ պետությունների ղեկավարներին։
Ճապոնիայի կայսր Ակիհիտոն ու նրա ընտանիքի նստավայրը հանդիսանում է Թագավորական պալատը, որը գտնվում է Տոկիոյի կենտրոնում, հատուկ շրջանում, որը կոչվում է Թյոդա: Այն զբաղեցնում է նախկին Էդո պալատի տարածքը: Սկսած XIX դարից այն պատկանում է թագավորական ընտանիքին: Շինության և ընդհանուր տարածքի մակերեսը 7,41 կմ² է: Շինությունների մի մասն եվրոպական ոճով են, մյուս մասն՝ ազգային ոճով:
Բուքինգհեմյան պալատ (անգլ.՝ Buckingham Palace), Լոնդոնի թագավորական ընտանիքի նստավայրն է։ Այն տեղակայված է Վեստմինստերում և միշտ գտնվում է պետական միջոցառումների և արքունական հյուրընկալությունների կենտրոնում։ Բուքինգհեմյան պալատը վերջնականապես դարձավ թագավորական նստավայր 1837 թվականին, թագուհի Վիկտորիայի օրոք։ Վերջինս առաջին միապետն էր, որ բնակություն հաստատեց այդտեղ, քանի որ նրա նախորդը՝ Ուիլյամ 4-րդը մահացավ նախքան պալատի վերակառուցումը ավարտին կհասներ։
Բեռլինի կենտրոնում գտնվող նեոդասական ոճի Բելվյու պալատը Գերմանիայի պաշտոնական նախագահական նստավայրն է 1994 թվականից։ Սակայն ներկայիս կանցլեր Անգելա Մերկելը նախընտրում է ապրել 10117 Berlin, Am Kupfergraben, 6 հասցեում գտնվող համեստ շենքում:
Հռոմի Quirinal Palace -ը Իտալիայի երեք նախագահական նստավայրերից մեկն է։ Այն 20 անգամ մեծ է Սպիտակ տնից։ Այստեղ ապրել են 30 Հռոմի պապ, 4 թագավոր ու 12 նախագահ։
Բրազիլիայի Palácio da Alvorada-ն (Լուսաբացի պալատ), 1956 թվականից սկսած, Բրազիլիայի բոլոր նախագահների նստավայրն է եղել։
Վաշինգտոնի Սպիտակ տունն ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրը, բնակավայրը՝ տեղակայված ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիա պողոտա 1600, Վաշինգտոն հասցեում։ Այս հասցեում են հաստատվել ԱՄՆ նախագահները սկսած 1800 թ-ից՝ Ջոն Ադամսից։
Թողնել պատասխան