Թրամփի դստեր վաշինգտոնյան առանձնատունը` ֆոտոշարքով
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի շիկահեր դուստրն՝ Իվանկան մեծացել է, շրջապատած լինելով շքեղությամբ և ճոխությամբ: Թրամփի ընտանիքը միշտ սիրել է ցուցադրել իրենց շքեղ կացարանների ինտերիերները: Սակայն, Իվանկային պատկանող Վաշինգտոնյան առանձնատունը նման չէ պալատի, բայց միևնույն ժամանակ այն ունի նրբաճաշակ ինտերիեր:
Առանձնատունը զբաղեցնում է 650 քառակուսի մետր մակերես և ունի 6 ննջասենյակ: Հայտնի է, որ առանձնատունը կառուցվել է 1923 թվականին` ճարտարապետ Ուեդի Վուդի նախագծով:
Առանձնատան նախկին տերն եղել է չիլիացի միլիարդատեր, ով գնել և ամբողջությամբ վերակառուցել է այն: Այդ պատճառով Իվանկա Թրամփն ու նրա ամուսին Ջարեդ Քուշները, վարձելով այն, ստիպված չեն եղել մտածել վերանորոգման մասին:
Առանձնատունը գտնվում է Կալորամա թաղամասում` ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի տան հարևանությամբ և աչքի է ընկնում զուսպ պարզությամբ:
Հայտնի է, որ Իվանկան, այնուամենայնիվ, որոշակի ձևափոխել է առանձնատունը՝ ներկելով պատերը և փոխելով հյուրասենյակի կահույքը: Հյուրասենյակում կախված է ժամանակակից դիզայներ Լինդսի Էյդելմանի հեղինակած ջահն, որի արժեքը 22 հազար ԱՄՆ դոլար է:
Սկզբնաղբյուրը՝ tatler.ru
Թողնել պատասխան