Ինչպես ընտրել շարժական դռներով պահարան-կուպե
Շարժական դռներով պահարան-կուպեն ունի մի շարք առավելություններ: Այն տարողունակ է, իսկ դիզայներական ու կառուցվածքային տեսակետից ամբողջովին կախված է պատվիրատուի ճաշակից ու երևակայությունից: Սակայն, կան որոշ մանրուքներ, որոնց վրա ուշադրություն դարձնելով կարող եք կատարել պահարանի ճիշտ ընտրություն: Թեթև միջնապատերով, շարժական դռներով, տարողունակ դարակաշարերով պահարանը կդարձնի բնակարանը հարմարավետ ու գեղեցիկ։
Պահարան-կուպեները պատրաստվում են պատվերով, քանի որ նրանցից շատերը ունեն յուրահատուկ գործառույթ: Պահարան-կուպեները թանկ են, սակայն դրանք շատ հարմար են: Ցանկության դեպքում կարող են ձգվել մինչև առաստաղ։ Շարժական դռները շատ հարմար են, քանի որ հավելյալ տեղ չեն զբաղեցնում։
Ալյումինե պրոֆիլներ
Որպեսզի երկարաձգեք կորպուսային զգեստապահարանի օգտագործումն, ապա նախապատվություն տվեք ալյումինե պրոֆիլներին: Պողպատե պրոֆիլներն ավելի ծանր են, քան ալյումինը: Բացի այդ, պողպատե օղակներով դռները արագ են մաշվում: Ալյումինե կոնստրուկցիան բացելիս շատ չի աղմկում:
Խոզանակներով ամրակներ
Երբ շարժական դռներն ուժեղ բացվում ու փակվում են, ապա կարող են վնասել պահարանի կորպուստը: Ժամանակի ընթացքում կարող է թուլանալ մետաղական կորպուսն: Որպեսզի խուսափեք նման խնդիրներից և երկար օգտագործեք Ձեր պահարանը, դռների եզրերով ավելացրեք խոզանակ-ամրակներն: Այն թույլ կտա անաղմուկ բացե-փակել դռներն, ինչպես նաև թույլ չի տա որպեսզի փոշին ու կեղտը ներթափանցեն պահարան:
Ուղղորդող խցաների առկայություն
Խցաններն ամուր ֆիքսում են շարժական դռները հատուկ մետաղական հիմքի վրա: Սա թույլ է տալիս ունենալ ամուր դռներ, ինչպես նաև խուսափել թեք հարթություններում դռների անընդմեջ բացվելուց:
Մետաղից շարահարկ դարակները կարող են լինել միայնակ, կարող են կազմել ամբողջական միակցույթուններ: Կենցաղային օգտագործման համար պահարան-կուպեներն ունեն մի շարք առավելություններ, իսկ արդյունաբերական կիրառման համար նրանք չունեն մրցակիցներ:
Դռների հաստություն
Շարժական դռներով պահարանի նյութի հաստությունը նույնպես ունի կարևոր նշանակություն: Օպտիմալ է համարվում ԴՍՊ-ի կամ ՄԴՖ-ի 16 — 18 մմ հաստությունը:
Հայելային մակերեսներ
Պահարանների ֆասադներին տեղադրված հայելիները պետք է ոչ միայն կատարեն իրենց հիմնական գործառույթն, այլև լինեն անվտանգ: Արտադրողը պետք է հայելային մակերեսներին ամրացնի հատուկ պաշպանիչ թաղանթ, որը թույլ չի տա վնասվել հայելին կոտրելուց: Պաշտպանիչ թաղանթն ամրացվում է հայելու հետևի կողմից:
Թողնել պատասխան