Պատուհանագոգի արդյունավետ օգտագործման 5 տարբերակ

Պատուհանագոգ-սեղան
Սենյակում պատուհանագոգը կարող է վերածվել թե գրասեղանի, թե պարզապես սեղանի: Հարկավոր է պարզապես լայնացնել սեղանածածկը: Փոքր մակերեսով տարածքներում կարելի է պատուհանագոգ-գրասեղանը դարձնել ծալովի: Գրասեղանի տակ կարելի նաև հարմարավետ դարակներ ավելացնել:
Պատուհանագոգ-կոմոդ
Պատուհանագոգ-կոմոդը հարմար տարբերակ է ննջասենյակի համար: Քանի որ հարմարավետ դարակաշարերում կարող եք պահել թե հագուստ, թե խաղալիքներ, թե գրքեր և այլ իրեր:
Պատուհանագոգ-բազմոց
Պատուհանագոգ- բազմոցին կարելի է նստել, պառկել, իսկ եթե պատուհանագոգի երկարությունը թույլ է տալիս, ապա փոքրիկ մահճակալի վերածել: Եթե պատուհանի երկարությունը սկսվում է 40-50 սմ-ից, ապա այն կատարյալ տարբերակ է բազմոցի համար:
Պատուհանագոգ-լվացարան
Պատուհանագոգ-լվացարանը հարմար է բոլոր տեսանկյուններից: Այն խնայում է խոհանոցի տարածքն, ինչպես նաև տանտիրուհու համար ստեղծում հնարավորություն վայելել հրաշալի տեսարան՝ պատուհանից:
Թողնել պատասխան