Պուգաչովայի և Գալկինի ամրոցի ինտերիերը (լուսանկարներ)
Հայտնի մարդկանց կյանքը հանրությանն առավել հետաքրքիր է, սակայն ոչ բոլոր հայտնիներն են ցանկանում իրենց անձնական կյանքի մասին մանրամասնել: Երկար տարիներ Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը լրագրողներին ցույց չէին տալիս իրենց ամրոցը, սակայն այս անգամ անձամբ են հրավիրել լրագրողներին:
Հայնի է, որ Մաքսիմ Գալկինը մանկուց է երազել ապրել ամրոցում, և իր խոսքով Գրյազ գյուղում տեսնելով այդ բլուրը ցանկացել է այդ բլրի վրա կառուցել ամրոցը:
Հողատարածքը 1 հա է, իսկ ամրոցի մակերեսը՝ 3 հազ. քառակուսի մետր: Այն ունի 6 հարկ, 20 սենյակ ( 5 ննջարան նախատեսված է հյուրերի համար), բեռնատար վերելակ, ավտոկայանատեղի՝ նախատեսված 4 մեքենայի համար, ձմեռային այգի և ջերմոց: Ինչպես նաև առանձին շինություններ՝ նախատեսված սպասարկող անձնակազմի համար:
Ամրոցի ներքին հարդարանքն արված է վիկտորյան ժամանակաշրջանի ոճով, բացի այդ ամեն ինչ համապատասխանում է «դասական ոճին»:
Առաջին հարկում կա մեծ հյուրասրահ, որտեղ կա մեծ սեղան, բուխարի և մուրանյան ապակուց ջահեր: Ջահերի դիզայնը նմանեցվել է Նիկոլայ II-ի արքայական պալատի ջահին:
Առաջին հարկում է նաև խոհանոցն, որի կահավորման համար ծախսվել է 700 հազար եվրո:
Ննջասենյակները գտնվում են վերջին հարկում, որտեղ կարելի է բարձրանալ նաև վերելակի միջոցով: Ամեն ինչ արված է իտալական ոճով, իսկ միայն աստիճանների համար զույգը վճարել է 100 հազար եվրո:
Դղյակի մուտքը հսկում են քարե վիշապները: Այս միտքը պատկանում է հենց Գալկինին և պայմանավորված է նրանով, որ վերջինս ծնվել է Վիշապի տարում:
Ինչպես նաև Պուգաչովայի համար կառուցվել է առանձին սենյակ, որը ձևավորած է կարմիր երանգներով:
Դղյակի երկու մուտքերն այնպես են հարմարեցված, որ անհրաժեշտության դեպքում տանտերերը կարող են խուսափել հյուրերին հանդիպելուց:
Գալկինի խոսքով ամրոցի վերանորոգումը բավականին թանկ է եղել: Ամեն պաստառի համար նրանք վճարել են 5000 ռուբլի, իսկ ամբողջ ամրոցի համար նրանք գնել են 300 փաթեթ պաստառ:
Վարագույրի ամեն մետրի համար նրանք վճարել են 500 եվրո, իսկ վիտրաժային ապակու մեկ քառակուսու համար 300 եվրո:
Գալկինը հատկապես հպարտանում է իր մեծ գրադարանով, որը լի է ձեռագործ դարակաշարերով ու գրքերով: Այն գնահատվում է մոտ 300 հազար եվրո:
Հայտնի նաև, որ ամրոցի տակ կա նաև պատսպարան, որտեղ կարելի է թաքնվել բնական կամ այլ աղետների դեպքում:
Այն մոտ 1000 մետր է, իսկ արժեքը` 10 մլն. ռուբլի: Արտաքին աշխարհից բունկերը պաշտպանված է 3 մետրանոց բետոնե պատերով, իսկ ներսում կա ամեն անհրաժեշտ բանը հարմարավետ կյանքի համար` բժշկական սենյակ, ննջարան, մի քանի սանհանգույց, ճաշելու գոտի, պահեստավորման գոտի և այլն:
Թողնել պատասխան