Անհավանական փայտե կահույք և քանդակներ (ֆոտոշարք)
Հարավկորեացի դիզայներ Ջեյհիո Լին (Jaehyo Lee) ստեղծում է փայտե անհավանական քանդակներ և կահույք: Նա սովորական ծառի մասերից՝ գերաններից, ճյուղերից, ծառի կեղևներից ստանում է կահույք կամ հետաքրքիր դեկորատիվ քանդակներ:
Նրան հաջողվում է կիրառել հատուկ հմտություններ և փայտին տալ «ծորացող» տեսք: Նա շեշտադրում է բնափայտի հյուսվածքները և չի վնասում դրանք:
Այս դիզայների աշխատանքները գրավում են մեծ ուշադրություն: Նրա քանդակներն ամեն տարի ցուցադրվում են բազմաթիվ մրցույթների, իսկ նրա կահույքը գնում են հանրահայտ հյուրանոցները և անհատները: Դիզայների խոսքով, իր աշխատանքներում նա փորձում է ստանալ «wow effect»:
Աղբյուրը` novate.ru
Թողնել պատասխան