Գրասեղաններ, որոնք ոգեշնչում են աշխատել
Որպեսզի աշխատանքն առաջացնի գոհունակություն և լավ արդյունքներ, այն պետք է լինի ոչ միայն հետաքրքիր ու օգտակար: Կարևոր դեր է խաղում նաև աշխատավայրի ձևն ու գործընթացն: Եթե մարդիկ աշխատում են հարմարավետ և գեղեցիկ գրասեղանի շուրջ, ապա այն նպաստում է օրիգինալ գաղափարների առաջացմանն ու առավելագույն արդյունքի հասցնելու ցանկությանը:
Բացվող գրասեղան
Այս գրասեղանը շատ նորաձև է ու ֆունկցիոնալ: Այն ունի նաև հարմար աշխատանքային մակերես: Ի վերջո, այն մարդիկ, ովքեր նախագծման աշխատաքնով են զբաղված կամ որևէ ստեղծագործական գործունեությամբ, ապա միշտ կարիք ունեն պահել մի շարք գործիքներ ու պարագաներ: Սեղանի բացվող մեխանիզմը թույլ է տալիս տեղադրել բոլոր անհրաժշտ իրերը:
Գրասեղան՝ ճամփորդների համար
Մարդիկ, ովքեր սիրում են ճանապարհորդել իրոք կգնահատեն այս գրասեղանի դիզայնը: Դարակները նման են ճամպրուկների, որոնք նաև կաշեպատ են, ունեն տարբեր գույներ ու հարմար ավետ են:
Ապակե գրասեղան
Այս թափանցիկ գրասեղանը պատրաստաված է հատուկ ապակուց, որի հաստությունը 12 մմ է: Այն ինչպես ոճային է, այնպես և անվտանգ, քանի որ ամուր է և կայուն:
Հանրահայտ “Mini Cooper”-ի սիրահարների համար
Հանրահայտ մեքենայի այս մոդելը դառնում է գրասենյակի զարդը: Նրանք, ովքեր սիրում են արագությունն ու կրեատիվ գաղափարներ, կգնահատեն նրա դիզայնը:
Ասիմետրիկ գրասեղան
Ասիմետրիկ ու ոչ սովորական դիզայնն առանձնացնում են այս գրասեղանը՝ փոխանցելով շարմ և ունիկալություն: Այն ինչ-որ չափով նման է քանդակի:
Գրասեղան՝ հին դռնից
Եթե հին դուռը հոգնեցրել է, ապա հնարավոր է այն վերածել ժամանակակից դիզայնով գրասեղանի:
Գրասեղան հայտնի խաղի հետքերով
Առաջին հայացքից անհասկանաի է, թե ինչի վրա է հենվում գրասեղանը: Սակայն, սեղանի դիզանը դուր կգա հանրահայտ “Jenga” (“Дженга”) խաղի սիրահարներին:
Մեկնաբանությունները փակ են