Դուբայում վաճառքի է հանվել 24 կարատանոց օրորոցը (լուսանկարներ)
Մեր երեխաներն արժանի են անհոգ, ուրախ ու գեղեցիկ մանկության ունենալ: Այդ նպատակով Դուբայում 16.3 մլն դոլարով վաճառքի է հանվել մաքուր ոսկուց պատրաստված մանկական օրորոցը։ 24 կարատանոց օրորոցի հեղինակը կահույքի դիզայներ Հիմո Տալամանտեսան է, ով պատրաստել է այն 6 ամսում:
Մահճակալի հետ տրվում է երաշխիքի կտրոն, ինչպես նաև անկողնային պարագաներ՝ ներքնակ, բարձ, ծածկոց և այլ:
188 կգ կշռող մահճակալը պատրաստվել է Իսպանիայում՝ լյուքս դասի մանկական կահույք արտադրող ընկերությունում, որը https://www.acheterviagrafr24.com/ մտադիր է իր խանութը բացել Դուբայում։
Ոսյկա օրորոցն ունի նաև ավելի մատչելի տարբերակներ, որոնք ունեն վարդագույն և արծաթագույն երանգներ:
Բացի ոսկե օրորոցից, Դուբայում վաճառքի են հանվել նաև մանկական այլ պարագաներ։ Մասնավորապես` «աշխարհում ամենաթանկ ծծակը», որի արժեքը տատանվում է 40.000-136.000 դոլարի սահմաններում։ Այն նույնպես պատրաստված է ոսկուց և զարդարված է ադամանդներով։
Թողնել պատասխան