Ինչպես զարդարել Սուրբ Զատիկի տոնական սեղանը և տունը
Մոտենում է Սուրբ Զատիկն, որը տարվա ամենագունեղ ու սիրված տոներից է: Այն նշանավորվում է նաև է Մեծ պահքի ավարտով: Ամբողջ աշխարհում ընդունված է այս գեղեցիկ տոնը նշել ընտանիքի անդամների հետ՝ մեկ սեղանի շուրջ:
Աշխարհի տարբեր երկրներում Զատիկը տոնելու բազմազան ավանդույթներ կան, սակայն տոնի խորհուրդը և այն ընտանիքի անդամների հետ անցկացնելը վերաբերում է բոլորին:
Զատիկի խորհրդանիշը ձուն է, որի միջոցով կարելի է զարդարել ոչ միայն տոնական սեղանն, այլ նաև տան ինտերիերը: Զատկական սեղանի ամենագեղեցիկ ձևավորումներից է Կենաց ծառն: Այն կարելի է պատրաստել ծառի ճյուղերից և զարդարել բազմագույն հավկիթներով:
Ներկած ձվերի մատուցման համար ամենահարմար տարբերակը կանաչ խոտն է, որը կարելի է նաև տեղավորել զամբյուղի մեջ՝ այն ձևավորելով փոքրիկ զատիկներով, ճուտիկներով, ժապավեններով, ճյուղերով և այլն:
Տոնական ձվերը զարդարում են հատիկավորներով, ուլունքներով, ժապավեններով, ժանյակներով, կտորներով, թղթով և դրանք հաճախ արվեստի իսկական գործերի են վերածվում:
Մոմերը յուրահատուկ տեսք են հաղորդում ցանկացած տոնական սեղանի: Կիրառում են նաև հավկիթի ձևով կամ տոնի այլ խորհրդանիշի պատկերով մոմեր, որոնք զարդարում են սեղանը:
Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է զարդարել Ձեր բնակարանը այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Թողնել պատասխան