Ինչպես կարգի բերել խորդանոցը
Խորդանոցի պատրաստումը
Նախքան բնակարանի վերանորոգման աշխատանքները հիմնովին վերանայեք խորդանոցի պարունակությունը: Ընտրեք այն իրերն, որոնց կարիքն իսկապես ունեք: Դեն նետեք այն իրերն, որոնց կարիքը չունեք: Կոտրած ու զույգից մեկը մնացած իրերն, եթե նպատակ ունեք լրացնելու կամ վերանորոգելու, ապա միայն այդ դեպքում թողեք:
Պատերի պատրաստումը
Առաջին քայլը դա պատերի ուղղումն է: Սակայն պետք չէ այն իդեալականացնել, քանի որ խորդանոցում ավելացված դարակները քողարկելու են պատերի անհարթությունները:
Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել ջրային հիմքով ներկեր, պատերը ներկելու համար: Ցանկալի է ընտրել բաց երանգներ, քանի որ նրանք տեսողական ընդլայնում են տարածքը:
Լուսավորություն
Շատ կարևոր է ապահովել լավ լուսավորություն: Պետք չէ կախել փոքր լուսամփոփ, քանի որ ինչ-որ բան փնտրելիս անհրաժեշտ է պատշաճ լուսավորություն ապահովել: Կարելի է փոքրիկ լույսեր ավելացնել, ինչպես պատին, այնպես և դարակների մոտ:
Օդափոխություն
Օդափոխությունը խորդանոցի համար շատ կարևոր պայման է: Քանի որ այն լցվում է տարբեր տեսակի իրերով: Այդ իսկ պատճառով, որպեսզի խուսափեք տհաճ հոտերից կամ բորբոսից, այս հարցին հատուկ ուշադրություն դարձրեք: Օդափոխության ցանցը կարելի է դնել նաև դռան վրա: Սակայն, եթե կա մուտք դեպի օդափոխման լիսեռն, ապա օգտվեք դրանից:
Խորդանոցի օգտագործման տարբերակներ
Այն բանից հետո, երբ հիմնանորոգումն ավարտված է, պետք է որոշել, թե ինչ գործառույթ է կատարելու խորդանոցն: Եթե այն գտնվում է խոհանոցում, ապա տրամաբանական է այն վերածել պահեստային մասի, կենցաղային տեխնիկայի պահման վայրի:
Եթե այն գտնվում է ննջարանում կամ միջանցքում, ճիշտ է այն դարձնել զգեստապահարան կամ գրասենյակ: Սակայն կարող եք նաև օգտագործվել որպես լվացքատուն- սենյակ, բայց միայն այդ դեպքում, եթե դրա կողքին գտնվում է զուգարանը:
Ամեն ինչ իր տեղում
Դարակների բարձրությունը կախված է նրանից, թե ինչ եք ցանկանում պահել խորդանոցում: Եթե ցանկանում եք ապակե տարրաներ պահել, ապա ընտրեք համապատասխան բարձրության դարակներ, փոշեկուլի կամ այլ տեխնիկայի համար ընտրեք ավելի լայն դարակներ: Գրքերի համար ընտրեք փակ դարակներ, իսկ մանր իրերի համար պլասմասե տարաներ:
Կարևոր է հիշել, որ խորդանոցը պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել, դասավորել ու պահպանել կարգ ու կանոնը:
Թողնել պատասխան