Լանդշավտային դիզայնի գեղեցիկ օրինակներ (ֆոտոշարք)
Առաջին հայացքից թվում է, թե լանդշավտային դիզայնը թոշակառուների և տնային տնտեսուհիների գլխավոր զբաղմունքն է: Այս կերպ հարցի ընկալումը տեղին է, եթե խոսքը գնում է միայն մեկ թփի կամ մեկ ծառի մասին, սակայն արդեն այսօր, այգին համահունչ է նաև տան էքստերիերի հետ, գրագետ նախագծված կանաչապատ տարածքը կոչված է քողարկել թերություններն ու ակցենտավորել տան և տեղանքի առավելությունները:
Լանդշավտային դիզայն հասկացությունը բնորոշ է հատկապես 20-րդ դարին: Տերմինն առաջացել է Արևմտյան Եվրոպայում: Այն բնորոշ է, մասնավորապես, խիտ բնակեցված ու զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներին:
Այսօր լանդշավտային դիզայն արվեստի առանձին տեսակ է, որի գլխավոր նպատակը ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհի ստեղծումն է:
Լանդշավտային դիզայն հասկացությունն այսօր ծանոթ է ոչ միայն քաղաքամերձ ամառանոցների սեփականատերերին, այլև քաղաքների բնակիչներին: Բոլորն էլ ցանկանում են կերպարանափոխել իրենց բակը, ստեղծել կատարյալ հանգստի ու հարմարավետության գոտի: Սա վերաբերում է թե ամառանոցներին, թե բարձրահարկ շենքերի կտուրներին, թե հասարակական նշանակության վայրերին:
Ստորև ներկայացնում ենք օրիգինալ լանդշավտներ.
Թողնել պատասխան