Մանկական սենյակի ձևավորման խորհուրդներ
Փոքրիկի սպասումը ցանկացած մարդու կյանում ամենասպասված ու հաճելի պահերից է: Ծնողները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի երեխաներն ունենան հարմարավետ միջավայր՝ սենյակ, որը նման կլինի ամրոցի: Սակայն առաջին հերթին պետք է մտածել երեխայի անվտանգության և հարմարավետության մասին։
Նորածինների դեպքում մահճակալի դիզայնն այդքան էական չէ, կարևոր չէ, թե մահճակալը քառակուսի է, թե կլոր, քանի որ առաջին հերթին պետք է մտածել անվտանգության մասին:
Կարևոր է որպեսզի մահճակալը պատրաստված լինի բնափայտից՝ հաճարենի, կաղնի, սոճի կամ նրբատախտակ: Կահույքի ծայրերը պետք է կորացած լինեն, որպեսզի խուսափեք վնասվածքներից: Երբեք ավելորդ չէ ևս մեկ անգամ վերանայել դիզայնն և նույնիսկ մեկ սուր անկյան դեպքում փոխել կահույքի դիզայնը:
Երեխաների սենյակը հարդարեք հանգիստ երանգներով, քանի որ գույների ընտրությունն ունի կարևոր գործառույթ: Նուրբ երանգները թույլ են տալիս ստեղծել պաշտպանված և հարմարավետ անկյուն: Մանկական սենյակում պետք է լինի գունեղ, չոր, լուսավոր և տաք:
Հատակի ծածկույթների դեպքում ևս նախապատվություն տվեք բնական ծագմամբ նյութերին: Խուսափեք կովրոլիններից, քանի որ դրանք սովորություն ունեն հավաքել փոշի: Ինչպես նաև հատակը չպետք է շատ փայլեցվի:
Մահճակալը ցանկալի չէ դնել անմիջապես պատուհանի տակ:
Ցանկալի է ընտրել շուտ ձևափոխվող կահույքի տեսակներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են կրկին օգտագործվել: Ընտրեք այնպիսի օրորոց, որը կարող է նաև սովորական մահճակալ դառնալ: Կամ աթոռներ ու սեղա, որի բարձրությունը կարելի է փոփոխել:
Փորիկի հագուստի պահելու համար սկզբնական շրջանում ձեռք բերեք միայն մեկ կոմոդ: Մեծ պահարան կարելի է պատվիրել միայն որոշ ժամանակ անց:
Սակայն խաղալիքների համար պետք է մեծ տարածք: Ավելի հարմար է ընտրել այնպիսի պահարաններ, որոնք ունեն շատ դարակներ կամ արկղեր, որտեղ հարմար է խաղալիքներ դնել: Նախապատվություն տվեք լայն դարակաշարերով պահարանների:
Պակաս կարևոր չէ նաև տեքստիլի ընտրությունը: Ցանկալի է ընտրել որակյալ գործվածքներ, վարագույրներ, ծածկոցներ: Սակայն չափից շատ տեքստիլը նույնպես լավ է:
Թողնել պատասխան