«Լուվր» կահույքի սրահը, հանդիսանալով աշխարհում լայն ճանաչում ունեցող բրենդային կահույք արտադրող ավելի քան 10 հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հասցրել է դառնալ որակը, գեղեցիկը և հարմարավետությունը գնահատողների և նախընտրողների սիրելի վայրը:
Հինգհարկանի ընդարձակ և շքեղ սրահում ցուցադրված է յուրաքանչյուր ինտերիեր ամբողջականացնելու համար անհրաժեշտ կահույքի լայն տեսականի:
«Լուվր» կահույքի սրահը առաջարկում է ննջասենյակի, հյուրասենյակի, խոհանոցի, գրասենյակի, մանկական ննջասենյակի, նախասրահային և այլ տիպի կահույք, ինչպես նաև ինտերիերի ձևավորման համար անհրաժեշտ ինքնատիպ աքսեսուարներ։
Իսկ ինչու ընտրել «Լուվր»-ը:
Մենք ձեզ առաջարկում ենք ամբողջական ծառայություններ: Մեկ հարկի տակ դուք կգտնեք՝
• Ննջասենյակի կահույք՝ մահճակալներ, պահարաններ, կահույքի աքսեսուարներ
• Հյուրասենյակի կահույք՝ բազմոցներ, բազկաթոռներ, աթոռներ, սեղաններ, հեռուստացույցի համար տակդիրներ, կահույքի աքսեսուարներ
• Խոհանոցի կահույք՝ սեղաններ, աթոռներ, կահույքի աքսեսուարներ
• Նախասրահային կահույք՝ փոքրիկ պահարաններ, կահույքի աքսեսուարներ
• Մանկական կահույք՝ մահճակալներ, սեղաններ, աթոռներ, պահարաններ, կահույքի աքսեսուարներ
Եվ որ ամենակարևորն է՝ «Լուվր» կահույքի սրահը առաջարկում է որակ՝ գնից անհամեմատ բարձր:
Մեր թիմը
Առաջնորդվելով հաճախորդի ցանկությունները իրականություն դարձնելու սկզբունքով՝ «Լուվր» կահույքի սրահի արհեստավարժ աշխատակիցները պատրաստ են սիրով պատասխանելու ձեզ անհանգստացնող բոլոր հարցերին, իրենց խորհուրդներով կօգնեն ճիշտ կողմնորոշվել, կատարել ոչ շտապողական ընտրություն՝ շնորհիվ անկաշկանդ, բարեհամբույր մթնոլորտի, ինչը թույլ կտա, որպեսզի ձեր այցը «Լուվր» կահույքի սրահ լինի մաքսիմալ արդյունավետ: