Տղամարդկային և կանացի ինտերիեր. ինչպես գտնել ոսկե միջինը
Հայտնի է, որ տղամարդիկ և կանայք տարբեր մոտեցում ունեն ինտերիերի ձևավորման հարցում: Ինչպես գտնել ոսկե միջինն, որը հարմար տարբերակ կլինի թե տղամարդու, թե կնոջ համար:
Կանացի ինտերիեր
Կանայք այլ կերպ են պատկերացնում ինտերիերը: Նրանք փնտրում են հարմարավետություն, նախընտրում են կամերային մթնոլորտ, վինտաժային իրեր, ծաղկային նախշեր, նուրբ գունային համադրություններ: Իսկ կահույքի հարցում նախապատվություն են տալիս սահուն եզրագծերով կահույքին: Գործվածքներն ունենում են ծաղկային պրինտեր, հայելային մակերեսներ, նուրբ ծաղկային գուներանգներ:
Կանայք սիրում են ոսկու, արծաթի համադրությունները, նախշազարդերը: Այս կերպ նրանք փորձում են ներկայացնել իրենց հմայքն: Այդպիսի տարրերը բնորոշ են ռոկոկոյին, բարոկկոյին, պրովանսին, քանթրիին, մոդեռնին, ժամանակակից դասական ոճին: Նրբություն, զգացմունքայնություն և գեղեցկություն, այս բնորոշիչ հատկանիշները վերաբերում են կանացի ինետրիերին:
Տղամարդկանց ինտերիեր
Տղամարդիկ ձգտում են ազատության, և այդ է պատճառը, որ նրանք նախապատվություն են տալիս ազատ տարածությանն և բացօթյա նախագծերին:
Նրանց սրտով են ստուդիա-բնակարանները, լոֆթ ոճի ներքին հարդարանքը, փոփ-արտը, հայ-թեքը, խիստ դասական ոճը և մինիմալիզմը: Կահույքի հստակ գծեր, կոշտ ֆակտուրաներ, նվազագույն բաղադրիչներ՝ սա է տղամարդկային ներքին հարդարանքը առանձնացնում կանացիից: Այս տեսակ ինտերիերն ունի խիստ և ուժեղ էներգետիկա:
Տղամարդկանց կողմից նախընտրած ինտերիերում առկա են փայտը, կաշին, ապակին ու քարը: Տղամարդկանց համար ամեն ինչ պետք է պարզ ու հասկանալի լինի: Նրանք գնահատում են շարժունությունն ու ֆունկցիոնալությունը: Գունային գամման զուսպ է, շատ մուգ շոկոլադագույն երանգներ պարունակող: Տղամարդկանց դուր է գալիս մոխրագույնը, սևը:
Սակայն տղամարդկանց նախընտրած ինտերիերը զուրկ չէ ճաշակից և հմայքից: Հաճախ այսպիսի բնակարաններում կա սեփականատիրոջ հպարտություն հանդիսացող իրեր, որոնք ցուցադրված են բոլորի համար:
Շատ դիզայներներ խորհուրդ են տալիս ներքին հարդարանքում ձերբազատվել ավելորդ կանացի դետալներից, քչացնել վարդագույնի երանգները, ծալազարդերն ու դեկորները, իսկ հավասարակշռության համար լավ կլինի ավելացնել փայտ, ապակի, կաշվե տարրեր:
Սկզբնաղբյուրը՝ novate.ru
Թողնել պատասխան