Փոքր խոհանոց. խորհուրդներ
Փոքր խոհանոցի համար դիզայներներն առաջարկում են տարբեր հնարքներ, որոնք թույլ կտան տեսողականորեն մեծացնել խոհանոցի տարածքն և դարձնել այն տան հարմարավետ անկյունը: Նույնիսկ ամենափոքր տարածքով խոհանոցն էլ կարելի է կահավորել գեղեցիկ ու ամեն ինչ դասավորել նպատակահարմար ձևով: Ներկայացնում ենք որոշ խորհուրդներ, որոնց օգնությամբ կարող եք արդյունավետ օգտագործել փոքր տարածքով խոհանոցի համար:
Բաց ու նեյտրալ գույներն ամենից լավ արտացոլում են գույնը և տեսողականորեն մեծացնում են տարածությունն: Այդ նպատակով նախապատվություն տվեք բաց գույնի պատերին, սակայն ակցենտավորեք վառ տարրերով ու կահույքով:
Խոհանոցի լուսավորության հարցում ընտրություն կատարեք թե բնական, թե լրացուցիչ լուսավորության օգտին: Սա կարևոր է նաև, եթե խոհանոցի պատերը մուգ են և ունեն հագեցած գույն: Ընտրեք բաց գույնի կամ թափանցող վարագույրներ, լրացուցիչ լույսի աղբյուրների հետ:
Ներկառուցված տեխնիկան օգնում է առավելագույն արդյունավետությամբ օգտագործել սահմանափակ տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը:
Փոքր խոհանոցի համար հարմար որոշում է անփայլ ապակիներով պահարանները:
Սպիտակ գույնը լավագույն լուծումն է փոքր տարածքով խոհանոցի համար: Այն լավ է համադրվում թե հատակի, թե կահույքի հետ:
Կարելի է օգտագործել ուղղահայաց տարածություներ: Եթե խոհանոցի մակերեսին ազատ տեղ չկա, պատերին կարելի է ամրացնել ուղղահայաց դարակաշարեր:
Փոքր խոհանոցում ցանկացած մանրուք կարևոր է: Պահարանների ներսի հատվածում կարելի է տեղադրել լրացուցիչ կախովի դարակներ, ցանցեր:
Մեկնաբանությունները փակ են