5 շինություն, որոնք միաժամանակ հատում են տարբեր սահմաններ
Երկրների սահմանները շատ մարդկանց պատկերացմամբ ասոցացվում են սահմանային պահակակետերի, չեզոք գոտու, սահմանապահների ու նրանց շների հետ: Եվ սա, իհարկե, շատ դեպքերում այդպես է: Բայց կան նաև բացառություններ: Կան շինություններ, որոնք միաժամանակ հատում են տարբեր երկրների սահմանները, կամ գտնվում են նույն երկրում, սակայն հարևան նահանգներում:
.
-
Տուն, որը գտնվում է Կանադայի և ԱՄՆ-ի սահմանին
650 քառակուսի մետր տարածք զբաղեցնող տունը դատարկ է 1950 թվականից: Այն գտնվում է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին և երկու երկրների կողմից հսկվում է 24 ժամ: Տունն ունի 5 սենյակ, իսկ վերանորոգման համար անհրաժեշտ է 600 000 դոլար: Հայտնի է, որ շինությունը կառուցվել է 1782 թվականին վաճառականի կողմից և այդ տարածքում հայտնի է, որպես «Հին քարե խանութ» անվամբ: Տունն ունի երկու մուտք՝ թե Կանադայի, թե ԱՄՆ-ի կողմից:
2. Փոստային բաժանմունք՝ երկու նահանգների սահմանագծին
ֆեդերալ նշանակության Texarkana U.S. Post Office and Federal Building-ը գտնում է ամերիկյան երկու նահանգների՝ Տեխասի և Արկանզասի սահմանագծին: Շինությունը նաև գործածվում է, որպես դատարան երկու նահանգների համար: Շինությունը կառուցվել է 1933 թվականին և իր տեսակով միակն է ամբողջ աշխարհում:
3. Լողավազան՝ երկու նահանգների սահմանագծին
Cal-Neva Lodge-ը գտնվում է Նևադայի և Կալիֆորնիայի սահմանագծին: Այն կառուցվել է 1926 թվականին, իսկ 1930-ից դարձել է ամենահայտնի վայրերից մեկը: Հայտնի է նաև, որ այստեղ սիրում էին հանգստանալ շատ հայտնիներ՝ մասնավորապես ֆրենկ Սինատրան:
4. Հյուրանոց, որը գտնվում է Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահմանագծին
Arbez հյուրանոցը գտնվում է երկու երկրների սահմանագծին: Այն իր տեսակի մեջ եզակի է: Այն գտնվում է ալպիական Լա-Կուրե գյուղում: Ի սկզբանե, այն կառուցվել էր որպես խանութ և բար, և գործում էր մինչ 1862 թվականին ընդունված երկու երկրների միջև պայմանագիրն: Իսկ 1921 թվականից այն հանդիսանում է հյուրանոց:
5. Հանդիպումների սրահ՝ երկու Կորեաների միջև
Կորեական ապառազմականացված գոտում գտնում է “կապույտ” կոնֆերանս դահլիճն, որը կառուցվել է ՄԱԿ-ի կողմից: Այն միաժամանակ հանդիսանում է բաժանարար գիծ Հյուսիսային և Հարավային Կորեաների համար:
Թողնել պատասխան