Hi-tech ոճի կահույք՝ պատրաստված ինքնաթիռների տարբեր մասերից (լուսանկարներ)
«Երկինքը դեռ նոր սկիզբն է»,- այս բառերը քալիֆորնիական կահույք թողարկող ընկերության՝ MotoArt -ի կարգախոսն են: Ընկերությունը հիանալի լուծում է գտել, թե ինչպես կիրառել այլևս չօգտագործվող ինքնաթիռի առանձին մասերը՝ վերածելով դրանք նորաձև ոճի գրասենյակի, ննջարասենյակի, ճաշասենյակի կահույքի:
Նախկինում ինքնաթիռի հին մասերն ուղղարկվում էին աղբարկղ կամ թափոն էին հանդիսանում, սակայն այսօր ընկերությունը հնարավորություն է ընձեռում ինքնաթիռի տուրբիններից մահճակալ պատրաստել, իսկ թևից՝ խորհրդակցությունների սեղան:
Հին անիվներն որպես ինտերիերի վառ իրեր (ֆոտոշարք)
Հին անիվներն իսկական գլխացավանք են բնապահպանների համար: Համաձայն վիճակագրական տվյալների, բոլոր արտադրված անիվների 76% չի ենթարկվում վերամշակման: Վերջին տարիներին շատ դիզայներներ օգտագործում են հին անիվներն, որպես մշակման և նոր արտադրանք ստանալու հումք: Նրանցից շատերը օգտագործում են DIY (անգ. Do It Yourself — հայ. «սարքիր ինքդ») կոչվող հապավումը հենց հին անիվների համար:
Այս անիվները կարող են շատ օգտակար լինել, եթե դրանց մոտենանք ստեղծագործաբար: Համացանցում ներկայացված են պարզ և շատ յուրահատուկ գաղափարներ՝ ինչպես կարելի է հին անիվները վերածել ինտերիերի վառ իրերի:
Սկզբնաղբյուրը՝ lifehacker.ru
Դուբայում վաճառքի է հանվել 24 կարատանոց օրորոցը (լուսանկարներ)
Ուտելի կահույք՝ ֆինանսական ճգնաժամի համար (լուսանկարներ)
Բազկաթոռ-ծածկոցը կփոխարինի նաև սվիտերին
Կահույք` թանկարժեք ալկոհոլային խմիչքների սիրահարների համար
«Barrelly Made It» ամերիկյան ընկերության դիզայներներն առաջարկում են կահույքի օրիգինալ նմուշներ, որոնք դուր կգան թանկարժեք ալկոհոլային խմիչքների սիրահարներին։
Ընկերության կրեատիվ դիզայներ Գուստավ Անդերս Ռոտուն այն կարծիքի է, որ թանկարժեք գինիների և վիսկիի դատարկ տակառներն արժանի են «երկրորդ կյանքի»: Նրանք թողարկում են ալկոհոլայի հոտով բազկաթոռներ, որտեղ որպես հումք օգտագործվում է այն տակառների փայտն, որոնցում խմիչք է պահվել։
Անհավանական փայտե կահույք և քանդակներ (ֆոտոշարք)
Հարավկորեացի դիզայներ Ջեյհիո Լին (Jaehyo Lee) ստեղծում է փայտե անհավանական քանդակներ և կահույք: Նա սովորական ծառի մասերից՝ գերաններից, ճյուղերից, ծառի կեղևներից ստանում է կահույք կամ հետաքրքիր դեկորատիվ քանդակներ:
Նրան հաջողվում է կիրառել հատուկ հմտություններ և փայտին տալ «ծորացող» տեսք: Նա շեշտադրում է բնափայտի հյուսվածքները և չի վնասում դրանք:
Կահույք` համակարգիչների և հաշվիչների դետալներից (լուսանկարներ)
Հանրահայտ Design Miami 2013 ընկերությունն ամեն տարի զարմացնում է գնորդներին https://www.viagrasansordonnancefr.com/viagra-generique/ կահույքի նորացված տեսականիով` առաջարկելով նորարարական գաղափարներ: Դիզայներ Բենջամին Ռոլլինսն ամեն տարի իր նորույթներն է ներկայացնում զանազան ցուցադրությունների ժամանակ: Այս անգամ դիզայները ներկայացրել է The Binary Collection-ը: Նա ստեղծել է կահույք` կիրառելով հին համակարգիչների, հեռախոսների, հաշվիչների և այլ տեխնիկայի մասերը և դետալները:
«Հակաահաբեկչական կահույք», որը կփրկի Ձեր կյանքը (տեսանյութ)
Մանկական «մուլտֆիլմային» կահույք (ֆոտոշարք)
Մանկական կահույքի ամենակարևոր առանձնահատկություններից են վառ գույներն, որոնք երեխայի մոտ կստեղծեն դրական հույզեր և կապահովեն բարձր տրամադրություն` օրը լցնելով դրական էներգիայով: Մանկական սենյակի տիպային կահույքի հավաքածուները միշտ չէ, որ ընդունելի են: Այսօր շատ դիզայներներ նախապատվություն են տալիս «մուլտֆիլմային» կահույքին, որը շատ երեխաների դուր է գալիս: Ոմանք պատվիրում են կահույք երեխայի տարիքին համապատասխան, ոմանք էլ հաշվի են առնում այն հանգամանքը, որ երեխան երկար ժամանակ պիտի օգտվի դրանից: