ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Լուվր» կահույքի սրահը, հանդիսանալով աշխարհում լայն ճանաչում ունեցող բրենդային կահույք արտադրող ավելի քան 10 հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հասցրել է դառնալ որակը, գեղեցիկը և հարմարավետությունը գնահատողների և նախընտրողների սիրելի վայրը:
Հինգհարկանի ընդարձակ և շքեղ սրահում ցուցադրված է յուրաքանչյուր ինտերիեր ամբողջականացնելու համար անհրաժեշտ կահույքի լայն տեսականի:
«Լուվր» կահույքի սրահը առաջարկում է ննջասենյակի, հյուրասենյակի, խոհանոցի, գրասենյակի, մանկական ննջասենյակի, նախասրահային և այլ տիպի կահույք, ինչպես նաև ինտերիերի ձևավորման համար անհրաժեշտ ինքնատիպ աքսեսուարներ։