LOUVRE կահույքի սրահի 1-ամյակը
Հոկտեմբերի մեկին «Լուվր» կահույքի սրահը մեծ շուքով նշեց իր գործունեության մեկ ամյակը՝ դարձնելով իր գնորդների, այցելուների, գործընկերների և ընկերների օրը իսկական տոն։ Ողջ օրը խանութում հայտարարված էր 10-30% զեղչ` ամբողջ տեսականու համար, որից օգտվում էին շատերը ու էլ ավելի բարձր տրամադրությամբ հեռանում: Ամեն ինչ կազմակերպված էր գեղեցիկ և մտածված՝ համեղ հյուրասիրություն, բարձրակարգ սպասարկում,տոնական տրամադրություն, իսկ երեկոյի երաժշտությունը ապահավում էր DJ Donc-ը։ Իր ընթարցակ հինգ հարկանի սրահներում ներկայացված է կահույք ողջ բնակարանի, առանձնատան կամ գրասենյակի համար։ Այստեղ ցանկացած ոճի անձ կարող է գտնել այն կահույքը, որով կլրացնի իր պատկերացրածի պես սեփական անկյունը։ «Լուվր» կահույքի սրահը իր հաճախորդներին խոստանում է առավել բուռն աշխատանքային և անակնկալներով լի տարիներ։
«Լուվր» կահույքի սրահը վստահորեն….
«Լուվր» կահույքի սրահը վստահորեն յուրաքանչյուրին հրավիրում է ճաշասենյակային կահույքի ընտրության, քանի որ այստեղ ներկայացված ամենատարբեր տեսականուց յուրաքանչյուր ոք կարող է ընտրել հենց այն, ինչը փնտրում էր ու ցանկանում էր ձեռք բերել: Շնորհիվ սրահում ներկայացված եվրոպական բարձրորակ տեսականու՝ դուք հնարավորություն կունենաք ձեռք բերելու ցանկացած ինտերիերի համապատասխան ճաշասենյակային կահույք, իսկ եթե ունեք անհատական ցանկություններ, ապա ներկայացրեք դրանք մեր հմուտ մասնագետ-կահույքագործներին և կարճ ժամանակ անց վայելեք այն կահույքը, որը միշտ երազել եք ունենալ: