Hi-tech ոճի կահույք՝ պատրաստված ինքնաթիռների տարբեր մասերից (լուսանկարներ)
«Երկինքը դեռ նոր սկիզբն է»,- այս բառերը քալիֆորնիական կահույք թողարկող ընկերության՝ MotoArt -ի կարգախոսն են: Ընկերությունը հիանալի լուծում է գտել, թե ինչպես կիրառել այլևս չօգտագործվող ինքնաթիռի առանձին մասերը՝ վերածելով դրանք նորաձև ոճի գրասենյակի, ննջարասենյակի, ճաշասենյակի կահույքի:
Նախկինում ինքնաթիռի հին մասերն ուղղարկվում էին աղբարկղ կամ թափոն էին հանդիսանում, սակայն այսօր ընկերությունը հնարավորություն է ընձեռում ինքնաթիռի տուրբիններից մահճակալ պատրաստել, իսկ թևից՝ խորհրդակցությունների սեղան:
Այս դետալները մինչ կահույք դարձնելն ենթարկվում են հատուկ մշակման: Մասնագետները խնամքով ներկվում, ձևափոխվում են, հաճախ նոր դետալներով հագեցած տեսք հաղորդում: Եվ այս կահույքը պատրաստ է զարդարել hi-tech ոճի ինտերիերով բնակարաններն ու գրասենյակներն: Այսպիսի փոփոխություններով ստեղծված կահույքի պատրաստումը տևում է մի քանի շաբաթ:
Օգտագործվում է Boeing 727 ու Boeing 747 ինքնաթիռների թևերը, շարժիչները, կայունացուցիչներն, որոնք լրացվում են նոր տարրերով՝ ապակի, փայտ, մետաղներ։
Սակայն զուսպ և ֆուտուրիսական կահույքը բավականին ոչ ստանդարտ տեսք ունի, և այսօր մեծ տարածում չունի:
Սկզբնաղբյուրը՝ novate.ru
Թողնել պատասխան