Բնակարանի ինտերիերի ամենանորաձև թրենդները (լուսանկարներ)
Ցանկացած մարդու բնակարան իր համար իր ամրոցն է: Այստեղ մենք հանգստանում ենք, կտրվում արտաքին աշխարհից, աշխատանքային հոգսերից և հանգստանում: Սակայն հանգստի տրամադրող մթնոլորտ ստեղծելու համար անչափ կարևոր է ուշադրություն դարձնել բնակարանի ինտերիերին: Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը բնակարանի ինտերիերի վերջին ամենանորաձև թրենդերն, որոնք ակուալ են նաև այս տարի:
Թափանցիկ կահույք
Այն ոչ միայն նորաձև է, այլև թույլ է տալիս տեսողական խաբկանք ստեղծել ու փոքր տարածությունն ավելի մեծ ցույց տալ:
Սովորական լամպեր` ջահերի փոխարեն
Դրանց ավելի հետաքրքիր տեսք հաղորդելու համար կարելի է կիրառել պարզ դիզայն ունեցող պլաֆոն:
Գորգեր և կարպետներ
Բազմազան նախշերով կարպետները և գորգորը ուրույն միջավայրն են ստեղծում ցանկացած բնակարանում;
Ֆոտոպաստառներ
Ֆոտոպաստառները կրկին համարվում են https://www.acheterviagrafr24.com/achat-viagra-en-ligne-suisse/ նորաձևության վերջին ճիչը, իսկ նորարարական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արտադրել գերիրական պատկերներով պաստառներ, որոնք կարողանում են կրկնօրինակել ցանկացած տեսակի մակերևույթ:
Արևի տեսքով հայելիներ
Արևի տեսքով հայելիները նորույթ չեն, սակայն շարունակում են մնալ որպես ամենապահանջված թրենդերից մեկը:
Գրաֆիկական նախշերով բարձեր
Այսպիսի դեկորատիվ բարձերը գնալով ավելի շատ պահանջարկ են սկսում վայելել: Դիզայներները խորհուրդ են տալիս համադրել նույն գունային երանգներն ունեցող, սակայն տարբեր նախշերով զարդարված բարձերը:
Աղբյուրը` housesdesign.ru
Թողնել պատասխան