Թրամփի ոսկեզօծ պենտհաուսի ինտերիերը (լուսանկարներ)
ԱՄՆ 45-րդ նախագահի՝ Դոնալդ Թրամփի ընտանիքը մինչ Սպիտակ տուն տեղափոխվելը բնակվում էր Նյու Յորքում գտնվող Tramp Tower երկնաքերի երեք հարկ զբաղեցնող շքեղ պենտհաուսում: Երկնաքերը կառուցվել է 1983 թվականին, իսկ այժմ այն գնահատվում է մոտ 100 մլն. դոլար, որն ամերիկյան մաշտաբներով այնքան մեծ գումար չէ:
Պետնհաուսի պատուհանները նայում են դեպի Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգին:
Բնակարանի ինտերիերի հեղինակն Անջելո Դոնգիան է, ով հայտնի է դիզայնի աշխարհում որպես «բազմոցների աշխարհի Սեն Լորան»: Պենտհաուսի ինտերիերը նմանեցվել է Լյուդովիկոս 14-րդի ոճին:
Հայտնի է, որ Թրամը շատ է սիրում ոսկի, ողջ պենտհաուսի ինտերիերն արված է ոսկու և ոսկեգույնի երանգների մեջ: Այն ինչ որ չափով նման է Վերսալյան պալատին:
Ջահը, բոլոր դեկորատիվ տարերը ստեղծված են 24 կարատանոց ոսկուց:
Հատակն, առաստաղը և պատերը մարմարից են: Հյուրասենյակի մեծ ջահը պատվիրվել է մեկ օրինակով, իսկ առաստաղի փորագրությունները ձեռագործ են:
Հյուրասենյակում մեծ բազմոցի ետևի մասում տեղադրված է փոքրիկ շատրվան:
Հյուրասենյակում մարմարի սեղաններից մեկը զարդարում է Թրամփի բազմազավակ ընտանիքի բոլոր անդամների նկարները:
Թրամփի ընտանեկան գերբն ասեղնագործված է ոսկյա թելերով հյուրասենյակի բարձերի վրա:
Հայտնի է, որ նախագահը սիրում է թանկարժեք դեկորներ: Նրա հյուրասենյակում տեղադրված է Էրոսի և Պսիքեյի արձանն, իսկ մյուս մասում Մուհամեդ Ալիի ալբոմն, որն արժի 15 հազար դոլար:
Թողնել պատասխան