«Հակաահաբեկչական կահույք», որը կփրկի Ձեր կյանքը (տեսանյութ)
Բրիտանական Osdin Shield ընկերությունը հանրության ուշադրությանն է ներկայացրել գնդականթափանց բազմոցներ, բազկաթոռներ և բարձեր: ԶԼՄ-ներն այս կահույքն անվանել են «հակաահաբեկչական» կահույք։
Հայտնի է, որ այս կահույքում ներդրված է պաշտպանիչ շերտ, որը կարող է մարդկանց պաշտպանել ահաբեկչական հարձակումների ժամանակ։
Osdin Shield ընկերության ներկայացուցիչները պրզաբնում են, որ այս կահույքի կարիքն ունեն հյուրանոցները, դեսպանատները և թանգարանները։ Քանի որ հենց նրանք են վերջին ժամանակներում առավել հաճախ ենթարկվել ահաբեկչական հարձակումների։
Նրանք հայտարարում են, որ անկանխատեսելի հրաձգության ժամանակ բազմոցը կարող է անվտանգություն ապահովել մի քանի րոպեի ընթացքում։
Ընկերության աշխատակիցները վստահ են, որ այդ կահույքը պահանջարկ է վայելելու ողջ աշխարհում, քանի որ ահաբեկիչների հարձակման հավանականությունը բարձր է։
Աղբյուրը` korrespondent.net
Թողնել պատասխան