Ուտելի կահույք՝ ֆինանսական ճգնաժամի համար (լուսանկարներ)
Ժամանակակից դիզայներներն առաջարկում են կահույքի բոլորովին նոր տեսակ՝ ուտելի սեղաններ և աթոռներ: Lanzavecchia+Wai դիզայներական ընկերությունն ոգեշնչված Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան» հեքիաթից՝ ներկայացրել է կահույքի նոր հավաքածու։
Հայտնի է, որ կահույքն ունի մետաղական կմախք, որի վրա հավաքվում է ողջ շոկոլադը: Հավաքածուն ներառում է լրագրասեղան, աթոռ, ճաշասեղան և նույնիսկ փափուկ կահույք: Կահույքը կարող է պատրաստվել ինչպես շոկոլադից, այնպես և ցորենի հատիկներից:
Օրինակ՝ բազմոցը պատրաստված է սպիտակ շոկոլադե սալիկներից, իսկ սեղանը՝ կարամելային մասսայից։
Գաղափարի հեղինակներն այն կարծիքին են, որ ուտելի կահույքն արդիական է ֆինանսական ճգնաժամի ժամանակ։
Աղբյուրը՝ rbc.ru
Թողնել պատասխան