Բրիտանացի դիզայներն էկո-կահույք է աճեցնում (ֆոտոշարք)
Բրիտանացի դիզայներ և նկարիչ Գևին Մունրոն մի քանի տարի է հետաքրքիր այլընտրանք է գտել կահույքի ստեղծման հարցում:
Գևին Մանրոն արդեն մի քանի տարի է հատուկ մշակված պլանտացիայում կահույք է աճեցնում: Նրա ստեղծած Full Grown ընկերությունն աթոռներ է աճեցնում, որոնց գնորդները պետք է սպասեն 4-8 տարի որպեսզի ստանան իրենց կահույքը: Հայտնի է, որ կահույքի առաջին պատվերը կառաքվի 2017-ին:
Մունրոն ծառերն այնպես է աճեցնում ու հետևում դրանց բնի և ճյուղերի ճիշտ https://www.acheterviagrafr24.com/viagra-pour-homme/ ձևավորմանը, որ արդյունքում ստացվում են էկո-կահույքի օրիգինալ նմուշներ:
Նրա առաջին աշխատանքներն այնպիսի հաջողություն են ունեցել, որ այժմ բրիտանացին Դերբիշիր բնակավայրում մի ամբողջ դաշտ է վերցրել, որտեղ «աճեցնում» է բազմաթիվ սեղաններ, աթոռներ ու կահավորման մի քանի այլ պարագաներ:
Աղբյուրը` dailymail.co.uk
Թողնել պատասխան