Lamborghini մեքենայի տեսքով գրասեղաններ (լուսանկարներ)
Լեհական Manufacture RETRO ընկերությունը բոլոր շքեղ մեքենաների սիրահարների համար պատրաստել է ինքնատիպ նվեր` առաջարկելով Lamborghini Murcielago SV-ի մեքենայի տեսքով գրասեղաններ: Այժմ շքեղ իտալական մեքենայի սիրահարները կարող են իրենց աթոռներով նստել Lamborghini-ի ղեկին և «վարել» գրասենյակային աշխատանքները:
Հայտնի է, որ հանրահայտ սեղանները ստացել են Unique Racing Desk անվանումն, որը անգլերենից թարգմանվում է որպես «Յուրօրինակ Մրցարշավային Սեղաններ»: Այս սեղանների արժեքն է 7800 դոլար:
Սեղանները ներկայացված են երեք գույնով` սպիտակ, երկնագույն և նարնջագույն: Սեղանի բոլոր մասերը պատրաստված է իրական մեքենայի մասերից, օրինակ լուսարձակները, անվադողերը և այլն:
Աղբյուրը` sub5zero.com
Թողնել պատասխան