Պատշգամբի ձևավորման հետաքրքիր գաղափարներ (լուսանկարներ)
Պատշգամբը կարելի է դարձնել ընտանիքի բոլոր անդամների հանգստի ամենասիրելի վայրերը: Պատշգամբը հիմնականում օգտագործվում է, որպես պահեստատեղ՝ գործիքների, ապակե տարրաների, անպետք իրերի պահելու համար: Սակայն, եթե հետևեք դիզայներների խորհուրդներին, ընտրեք հարմարավետ ու համապատասխան կահույք, ապա այն կվերածվի հարմարավետ մի վայրի:
Ներկայացնում ենք պատշգամբի ձևավորման գեղեցիկ մտքեր, որոնք իրագործելու դեպքում, պատշգամբը կդառնա բնակարանի ամենահարմարավետ անկյունը:
Վառ գույներ ու հետաքրքիր գործվածքներ
Պատշգամբում ամառային տրամադրության և հանգստի գոտու ստեղծման համար օգտագործեք վառ շեշտադրումներ: Ամենահարմար ընտրությունը գունավոր տեքստիլն է, բարձերը կամ գորգն ու ծածկոցները:
Բույսերը՝ պատշգամբում
Պատշգամբը կատարյալ վայր է բույսերի համար: Կարող ենք ընտրել համապատասխան բույսեր, որոնց միջոցով կարող եք կազմակերպել պատշգամբի տարածքի ձևավորումը: Վառ գույների մեծ ծաղկամաններ, կանաչ տերևներ, որոնք կվերածեն պատշգամբը փոքրիկ այգու:
Բիոբուխարի
Բիոբուխարիները ծուխ չեն արձակում, կոմպակտ են, հարմարավետ ու շարժական: Դրանք կարելի է տեղափոխել ու երեկոները դնել պատշգամբում՝ ստեղծելով համեղ մթնոլորտ:
Պատշգամբը վերածեք հանգստի գոտու
Պատշգամբի դիզայն ընտրելիս կարող եք օգտվել արևելյան ոճից ու հենց հատակին փափուկ բարձեր դնելով՝ պատշգամբը վերածել հանգստի գոտու: Բարձերի վրա ավելի շատ մարդ կտեղավորվի, իսկ միջավայրը կլինի մտերմիկ ու դուր կգա հատկապես թեյի ու նարգիլեի սիրահարներին:
Արկղերը՝ կահույքի փոխարեն
Շարժական կահույք՝ ստացիոնարի փոխարեն
Եթե չկա ցանկություն տեղադրել ստացիոնար կահույք, ապա կարող եք օգտվել պլասմասե բազմաֆունկցիոնալ հարթակից:
Բարային սեղանիկ
Նեղլիկ պատշգամբի լակոնիկ դիզայնի համար կարելի է այն վերածել հարմարավետ բարային սեղանիկի: Այն կարելի է համադրել կրեատիվ բարային բարձր աթոռներով, բարային ատրիբուտներով ու դեկորներով:
Ընթերցանության վայր
Պատշգամբը կարելի է վերածել հանգստի ու ընթերացնության վայրի: Ուղղակի անհրաժեշտ է հարմարավետ բազկաթոռ, փափուկ բարձեր, բույսեր ու հետաքրքիր գիրք:
Մշակաբույսերի աճեցման վայր
Պատուհանագոգերին ու բազրիքներին կարելի է աճեցնել ոչ միայն դեկորատիվ բույսեր, այլև պտղատու և հատապտղատու բույսեր, բազմազան մշակովի ու օգտակար բույսեր՝ անանուխ, գինձ, հազար, մաղադանոս, սամիթ: Դրանք սենյակային բույսերից ոչ պակաս գեղեցիկ տեսք կունենան ու տնական բերք կտան:
Թողնել պատասխան